«Նախկինների» սխալների դեմ նախկինում եղել է մեծ պայքար, և այն ավարտվել է։
Ներկայում պայքար է գնում «ներկաների» դեմ, որը դեռ չի ավարտվել։
Այսպես է հասարակությունը կատարելագործվում՝ դուրս մղելով վատ կառավարողներին և կառավարելու կոչելով ավելի լավերին։
Այդ նպատակով են ընտրվող (նշանակվող) աստիճանավորների պաշտոնավարման ժամկետային սահմաններից ու հերթական ընտրություններից (նշանակումներից) զատ, օրենսդրորեն սահմանվում ինքնակամ պաշտոնաթողության, հսրկադիր պաշտոնանկման, լիազորությունների դադարեցման և դրանց հետևանքով արտահերթ ընտրություններ անցկացնելու (նշանակումներ կատարելու) իրավական նորմերը։
Հետեւաբար, «Դիմադրության շարժման» ընթացքը և առաջադրած պահանջքը բնական են և իրավական։